Armenian      
Տեղական տուրքերի եվ վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.06.2011

Հոդված 1.  «Տեղական  տուրքերի  եւ  վճարների  մասին»  Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-185 oրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» եւ «ե» ենթակետերով.

«դ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աղբահանությունը կազմակերպելու համար` աղբահանության վճար.

ե) շինարարական եւ խոշոր եզրաչափի աղբի հավաքման եւ փոխադրման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող թույլտվության վճար:»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.07.2011
ՀՕ-242