ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 46-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Արգելվում է պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերը կառուցապատման նպատակով վարձակալության կամ անհատույց (մշտական) oգտագործման իրավունքով տրամադրելը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Հողամաuի անհատույց (մշտական) oգտագործում է համարվում uեփականատիրոջ կողմից այլ անձի` oգտագործման իրավունքով անժամկետ տրամադրված հողամաuի տիրապետումն ու օգտագործումը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 48.1-ին հոդվածում`
1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«6. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից:».
2) 7-րդ մասը «կարգով» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ կետը «դատական ակտերով» բառերից հետո լրացնել «` բացառությամբ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք առաջացնող դեպքերի» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 57-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Պետության եւ համայնքների uեփականության հողամաuերը տրամադրվում են uեփականության, կառուցապատման կամ oգտագործման իրավունքով:
Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամաuերը կառուցապատման նպատակով կարող են տրամադրվել այլ անձանց միայն uեփականության իրավունքով, բացառությամբ սույն oրենuգրքով uահմանված` պետական եւ համայնքային uեփականություն հանդիuացող այն հողամաuերի, որոնց տրամադրումը uեփականության իրավունքով արգելված է:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով`
«1.1. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներ համարվող ավտոտնակների, կրպակների, տաղավարների եւ այլ համանման ինքնակամ շինությունների օրինականացման եւ տնօրինման դեպքերում դրանցով զբաղեցված եւ սպասարկման ու պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասը տրամադրվում է սեփականության իրավունքով կամ վարձակալության` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «տրամադրման եւ հողամասերի» բառերը:
Հոդված 7. Օրենսգրքի 60-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում պետական սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքներին փոխանցելու դեպքերի վրա:»:
Հոդված 8. Օրենսգրքի 62-րդ հոդվածում`
1) 6-րդ մասի «Տարբեր անձանց կողմից oգտագործվող մեկից ավելի oբյեկտներով» բառերը փոխարինել «Մեկից ավելի անձանց սեփականությունը հանդիսացող առանձին կանգնած oբյեկտներով» բառերով.
2) 11-րդ մասի առաջին պարբերությունը «քաղաքաշինական» բառից հետո լրացնել «ծրագրային» բառով, իսկ երկրորդ պարբերությունը «օգտագործումը» բառից հետո` «սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 66-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 3-րդ կետը «պետական» բառից հետո լրացնել «կամ համայնքային» բառերով, իսկ «մինչեւ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը» բառերը հանել.
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով`
«6) պետության կամ համայնքի կարիքների համար կատարվող գնման մասնակցին, երբ գնման առարկա է հանդիսանում մասնակցի պատվերով տվյալ հողամասի վրա կառուցվելիք շենքի, շինության հետագա վաճառքը պետությանը կամ համայնքին:»:
Հոդված 10. Օրենսգրքի 73-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «որոշակի» բառը փոխարինել «սահմանված» բառով.
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենսգրքի 81-րդ հոդվածում`
1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 4-րդ մասը «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքով» բառերով.
3) 6-րդ մասից հանել «եւ (կամ) կառուցապատման» բառերը:
Հոդված 13. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 7.1-ին մասի «Գյուղատնտեսական» բառը փոխարինել «Քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող (բացառությամբ պետական եւ համայնքային սեփականության հողերի) գյուղատնտեսական» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 96-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով`
«7. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածում նշված հողամասերի տրամադրման այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է մինչեւ տվյալ հողամասերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելը հողամասը օգտագործողներին` անկախ տվյալ օգտագործողի բնակության վայրից:»:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
18.07.2011
ՀՕ-245