ՕՐԵՆՔԸ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաuտանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀO-193-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի «դ» կետի միջակետը փոխարինել վերջակետով, եւ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Պիտանիության ժամկետը կարող է չմակնշվել հետեւյալ արտադրատեսակների համար`
- մշակման չենթարկված թարմ պտուղ եւ բանջարեղեն, ներառյալ` կարտոֆիլ,
- 10 եւ ավելի ծավ.% սպիրտ պարունակող ոգելից խմիչքներ,
- պինդ շաքարներ,
- քացախ,
- կերակրի աղ.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-ին եւ 9.2-րդ մասերով.
«9.1. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել եւ(կամ) Հայաստանի Հանրապետությունում իրացնել կամ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործել սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող նյութեր եւ սննդային հավելումներ, անկախ այն հանգամանքից, թե պիտանիության ժամկետի նշումը որ լեզվով է կատարված, որոնց`
ա) պիտանիության ժամկետն անցած է.
բ) ընդհանուր պիտանիության ժամկետի լրանալուն մնացել է 30 օրից պակաս, իսկ 120 օրից պակաս պիտանիության ժամկետ ունեցող արտադրանքի դեպքում` 1/4 - ից պակաս ժամկետ.
գ) փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետը բացակայում է կամ ընթեռնելի չէ.
դ) ժամկետը կրկնակի մակնշված է, կամ արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված է, եւ նշված է պիտանիության նոր ժամկետ:
Սույն մասի «բ» կետի պահանջը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների վրա:
9.2. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների հայերեն մակնշումը փակցնել արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա:»:
Հոդված 2.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
05.10.2011
ՀՕ-252