Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.10.2011

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է.1», «է.2», «է.3» եւ «է.4» կետերով.

«է.1)  արդարացվածները` իրենց անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու եւ դատապարտման հետեւանքով պատճառված վնասի գույքային հատուցման հայցերով.

է.2) արդարացվածները՝ նախկին աշխատանքում (նախկին պաշտոնում) վերականգնման, իսկ դրա անհնարինության դեպքում` համարժեք աշխատանք (պաշտոն) ստանալու կամ նախկին աշխատանքը (պաշտոնը) կորցնելու հետեւանքով պատճառված վնասի դրամական փոխհատուցման հայցերով.

է.3) արդարացվածները՝ ազատազրկման, կալանքի կամ ազատության սահմանափակման ձեւով պատիժը կրելու, ինչպես նաեւ կարգապահական գումարտակում պահվելու ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցելու հայցերով.

է.4) արդարացվածները՝ նախկինում զբաղեցրած բնակելի տարածքը հետ ստանալու, իսկ դրա անհնարինության դեպքում` բնակմակերեսով եւ գտնվելու վայրով համարժեք բնակելի տարածք ստանալու հայցերով.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

07.11.2011
ՀՕ-265