ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 15.11.2011
Հոդված 1. «Հայաuտանի Հանրապետությունում uտուգումների կազմակերպման եւ անցկացման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2000 թվականի մայիuի 17-ի ՀO-60 oրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը «դեղագործական գործունեություն իրականացնող տնտեuավարող uուբյեկտներում» բառերից հետո լրացնել «,բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող լիցենզավորված անձանց մոտ` արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության եւ փոխներարկումային բժշկական օգնության եւ սպասարկման գործունեության մասով» բառերով:
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
01.12.2011
ՀՕ-276