ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 59-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական oբյեկտների ու գիտական եւ գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուu տեղամաuերի պահպանման uահմանված կարգի խախտումները`
առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 1694 -րդ հոդվածում «բնապահպանական» բառը փոխարինել «լիազոր» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 242-րդ հոդվածից հանել «59-րդ եւ 60-րդ հոդվածներով (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման եւ ռադիոակտիվ հսկողության մասերի), 60-րդ, 601 -րդ,» բառերը:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2422 -րդ հոդվածով`
«Հոդված 2422 . Ընդերքի օգտագործման ու պահպանման բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը
Ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը քննում է վարչական գործեր եւ նշանակում վարչական տույժեր սույն օրենսգրքի 49-րդ, 59-րդ, 60-րդ (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման եւ ռադիոակտիվ հսկողության մասերի), 601 -րդ (բացառությամբ ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով շահագործելու դեպքի), 1694 -րդ հոդվածներով (օգտակար հանածոների մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
17.12.2011
ՀՕ-283