ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 28.11.2011
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետը «19.2» թվից հետո լրացնել «, 19.4» թվով:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.4-րդ հոդվածով.
«Հոդված 19.4. Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի եւ օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը
1) ազնիվ, գունավոր եւ հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 10000-ապատիկի չափով |
2) վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով |
3) շինանյութերի արտադրության հումքի, այդ թվում` երեսպատման, շինարարական քարերի, լցանյութերի եւ բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
4) գունագեղ քարերի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 10000-ապատիկի չափով |
5) մետաղագործական, քիմիական, թեթեւ եւ արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 10000-ապատիկի չափով |
6) հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի` | |
- արդյունաբերական (շշալցման) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 5000-ապատիկի չափով |
- արդյունաբերական (ածխաթթու գազ ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
-բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
7) ջրօգտագործման թույլտվության տրամադրման համար` | |
ֆիզիկական անձանցից | բազային տուրքի չափով |
իրավաբանական անձանցից | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
8) ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման համար` | |
ֆիզիկական անձանցից | բազային տուրքի չափով |
իրավաբանական անձանցից | բազային տուրքի 10-ապատիկի չափով» |
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
17.12.2011
ՀՕ-282