ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 08.12.2011
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 1998 թվականի հուլիսի 1-ի օրենսգրքի 56-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը` հրդեհներին եւ տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
26.12.2011
ՀՕ-307