ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 102-րդ հոդվածի աղյուսակում`
1) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակի 0301, 3917 21 100, 3917 23 100, 3917 32 910, 4011 10 000, 4012 11 000, 4012 12 000, 4012 20 000, 4013 10 100, 4015 19 100, 4015 19 900, 4015 90 000, 4016 91 000, 4016 92 000, 6406, 8215, 8443 32, 8443 32 100, 8443 32 200, 8443 39, 8443 39 210, 8443 99, 8443 99 100, 8501, 8502, 8516 21 000, 8516 29, 8517 11 000, 8517 12 000, 8517 70 900, 8525 80 110, 8525 80 190, 8525 80 300, 8525 80 910, 8525 80 990, 8528 51 000, 8528 69 050, 8528 71 200, 8528 73 000, 8543 70, 8543 90 000, 8708 99 տողերը հանել:
2) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակի 40, 45, 81, 82 տողերի «Ներմուծում» սյունակի «0» թիվը փոխարինել «10» թվով.
3) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 40 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
«4001 | Բնական կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ եւ համանման բնական խեժեր` սկզբնական ձեւերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով | 0 | 0 |
4014 10 | Հիգիենիկ կամ դեղագործական ապրանքներ (ներառյալ ծծակները) վուլկանացրած ռետինից (բացի կարծր ռետինը), կարծր ռետինից կցամասերով կամ առանց դրանց, կոնտրացեպտիվներ | 0 | 0». |
4) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 4303 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
«4304 00 000 | Արհեստական մորթի եւ դրանից արտադրանք | 10 | 0». |
5) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 49 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
«4911 10 | Գովազդային նյութեր, ապրանքային կատալոգներ եւ համանման արտադրանք | 10 | 0». |
6) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 70 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
«7003 | Ապակի ձուլածո եւ գլանված` թերթավոր կամ պրոֆիլավորված, որն ունի կամ չունի կլանող, արտացոլող կամ չարտացոլող շերտ` մեկ այլ եղանակով չմշակված | 10 | 0». |
7) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 7005 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
«7008 | Բազմաշերտ մեկուսիչ ապակե արտադրանք | 10 | 0». |
8) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 8303 00 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
«8306 | Զանգեր, կոչնազանգեր եւ համանման արտադրանք` ոչ էլեկտրական, արձանիկներ եւ այլ զարդեր, լուսանկարների, նկարների եւ այլ շրջանակեր, հայելիներ` ոչ թանկարժեք մետաղներից | 10 | 0 |
830629 | Այլ | 0 | 0 |
8311 | Մետաղալարեր, ձողեր, խողովակներ, թիթեղներ, էլեկտրոդներ եւ համանման արտադրանք` ոչ թանկարժեք մետաղներից կամ մետաղի կարբիդից | 10 | 0». |
9) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 84 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
«8409 | Մասեր, նախատեսված բացառապես կամ գլխավորապես 8407 եւ 8408 ապրանքային դիրքերին դասվող շարժիչների համար | 10 | 0 |
8413 | Հեղուկային պոմպեր` ծախսաչափիչներով կամ առանց դրանց, հեղուկային վերհաններ | 10 | 0». |
10) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 8419 90 150 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
«8421 23 000 | Սարքեր ներքին այրման շարժիչներում յուղի կամ վառելանյութի ֆիլտրման համար | 10 | 0 |
8421 31 000 | Օդային ֆիլտրեր` ներքին այրման շարժիչների համար | 10 | 0 |
8422 11 000 | Սպասք լվացող մեքենաներ` կենցաղային | 10 | 0 |
8422 19 000 | Սպասք լվացող մեքենաներ` այլ | 10 | 0». |
11) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակի 844331 տողը հանել եւ 841861001 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
«8443 | Տպագրական մեքենաներ, այլ տպիչներ, պատճենահանման եւ ֆաքսիմիլային ապարատներ` միավորված կամ չմիավորված, դրանց մասեր | 0 | 0 |
844319700 | Այլ | 10 | 0 |
844331 | Մեքենաներ, որոնք կատարում են երկու կամ ավելի գործողություն, ինչպիսիք են տպագրումը, պատճենահանումը կամ ֆաքսիմիլային հաղորդումը, հաշվիչ մեքենային կամ ցանցին միանալու հնարավորություն ունեցող | 10 | 0 |
844332 | Այլ տպիչ, պատճենահանող եւ ֆաքսիմիլային սարքեր` միավորված կամ չմիավորված, հաշվիչ մեքենային կամ ցանցին միանալու հնարավորություն ունեցող | 10 | 0 |
844339 | Տպիչ, պատճենահանող եւ ֆաքսիմիլային սարքեր` միավորված կամ չմիավորված, այլ | 10 | 0». |
12) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 8450 19 000 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
«8451 21 | Չոր մաքրման մեքենաներ` մինչեւ 10 կգ տարողությամբ | 10 | 0 |
8451 29 000 | Չոր մաքրման մեքենաներ` այլ | 10 | 0 |
8467 | Ձեռքի օդաճնշական գործիքներ, հիդրավլիկ կամ ներկառուցված էլեկտրական կամ ոչ էլեկտրական շաժիչով | 10 | 0». |
13) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 8472 10 000 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
«8481 | Ծորակներ, կափույրներ, պտուտակներ եւ համանման ամրաններ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի կամ համանման տարաների համար, ներառյալ ռեդուկցիոն եւ ջերմակարգավորիչ կափույրները | 10 | 0 |
8481 80 | Այլ ամրաններ | 0 | 0». |
14) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 89 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
«8903 | Զբոսանավեր եւ այլ լողացող միջոցներ` հանգստի եւ սպորտի համար, թիավարման նավակներ եւ կանոէ | 10 | 0». |
15) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 90 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
«9004 | Ակնոցներ, պաշտպանիչ ակնոցներ եւ համանման օպտիկական սարքավորումներ, շտկիչ, պաշտպանիչ եւ այլն | 10 | 0». |
16) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 95 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
«9503 00 | Եռանիվ հեծանիվներ, ինքնագնացներ, ոտնակով ավտոմեքենաներ եւ համանման անիվավոր խաղալիքներ, տիկնիկների սայլակներ, տիկնիկներ, այլ խաղալիքներ, փոքրացված մաշտաբներով մոդելներ եւ համանման ժամանցային մոդելներ` գործող կամ չգործող, ամեն տեսակի գլուխկոտրուկներ | 10 | 0». |
17) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակը 9504 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
«9505 | Տոների, դիմակահանդեսների պարագաներ կամ այլ պարագաներ զվարճանքների համար, ներառյալ աճպարարության եւ հումորի ցուցադրման համար նախատեսված պարագաներ | 10 | 0»: |
Հոդված 2. Oրենսգրքի 227-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» կետը «այլ» բառից հետո լրացնել «բանկային» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Քննարկելով կասեցման դիմումը` վերադաս մաքսային մարմինը 7-օրյա ժամկետում կայացնում է դիմումը բավարարելու կամ այն մերժելու մասին որոշում:
Դիմումը բավարարելու մասին որոշում կայացնելու դեպքում վերոհիշյալ 7-օրյա ժամկետում վերադաս մաքսային մարմինը մտավոր սեփականության օբյեկտը գրանցում է գրանցամատյանում եւ այդ մասին տեղեկություն հրապարակում իր պաշտոնական կայքէջում` նշելով նաեւ այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն եւ դրանց մասին տեղեկացնեն հայտատուին: Նշված ժամանակահատվածը հաշվարկվում է պաշտոնական կայքէջում տեղեկությունների հրապարակման օրվան հաջորդող 20-րդ օրվանից: Հայտատուի հիմնավորված դիմումի համաձայն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն, կարող է երկարաձգվել վերադաս մաքսային մարմնի կողմից:
Կասեցման կամ ժամանակահատվածի երկարաձգման դիմումները մերժելու դեպքում վերադաս մաքսային մարմինն այդ մասին հայտատուին տեղեկացնում է հիմնավորված եւ գրավոր, ինչը կարող է բողոքարկվել դատական կարգով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 228-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով`
«3.1. Վերադաս մաքսային մարմինը կասեցման դիմումին ընթացք տալու, մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում գրանցում կատարելու, ինչպես նաեւ մաքսային մարմինների կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու գործընթացը կասեցնում է, եթե իրավատիրոջ գործողության իրավաչափությունը հաստատելու կամ իրավատիրոջ իրավունքները չեղյալ կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ առկա է դատական վեճ:»:
Հոդված 5. Օրենսգրքի 229-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով`
«6. Սույն գլխով սահմանված գործողությունների արդյունքում հայտնաբերված մտավոր սեփականության կեղծված օբյեկտներ պարունակող ապրանքները ենթակա են ոչնչացման կամ առեւտրային շրջանառությունից հեռացման: Ոչնչացման ծախսը կրում է դիմողը:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
27.12.2011
ՀՕ-331