ՕՐԵՆՔԸ
«ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ներքին շուկայի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-175 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի «սակագնային քվոտա» հասկացությունից հանել «, կամ տնտեսավարման նմանատիպ պայմաններ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` օրենքով սահմանվող ապրանքների քանակ (ծավալ), որի շրջանակներում ապրանքների ներմուծումը կարող է իրականացվել, եթե ներմուծողը վճարել է այդ քանակով ապրանքների ներմուծման թույլտվության վճարը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Սույն օրենքով նախատեսված դեպքում քվոտայի սահմաններում ներմուծման թույլտվություն է համարվում սակագնային քվոտայի դիմաց սույն օրենքով նախատեսված վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը:» նախադասությունը:
Հոդված 3. Օրենքի 17.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
27.12.2011
ՀՕ-324