Armenian      
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.12.2011

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ կետից հանել «(բացառությամբ հետբացթողումային հսկողության)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`

1)  2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման» բառերը եւ ուժը կորցրած ճանաչել չորրորդ պարբերությունը.

2) 3-րդ մասից հանել «առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման, առանց պետական գրանցման,» բառերը:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

1)  3.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  5.1-ին կետով`

«5.1) յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի մոտ օրենքով սահմանված կարգով արձանագրվել է առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման եւ (կամ) ուղեկցող փաստաթղթերի գրանցման օրենքով սահմանված կարգի մեկից ավելի խախտումներ:».

2) 4-րդ մասը «թեմատիկ ստուգումից» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասի 5-րդ կետով սահմանված ստուգումների)» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.12.2011
ՀՕ-309