ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 24-րդ, 266-270-րդ, 272-274-րդ հոդվածներում եւ հավելված 1-ում «հոգեմետ» բառը փոխարինել «հոգեմետ (հոգեներգործուն)» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 266-րդ, 272-րդ եւ 275-րդ հոդվածներում «հոգեներգործուն» բառը փոխարինել «հոգեմետ (հոգեներգործուն)» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 266-րդ հոդվածում`
1) վերնագիրը «իրացնելու» բառից հետո լրացնել «կամ պատրաստելու» բառերով.
2) 4-րդ մասի սանկցիայի «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «չորսհարյուրապատիկի» բառով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին եւ 4.2-րդ մասերով.
«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից,
2) խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
4.2. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:».
4) 5-րդ եւ 6-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Սույն գլխի իմաստով թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր եւ առանձնապես խոշոր չափեր, ինչպես նաեւ դրանց պրեկուրսորների խոշոր եւ առանձնապես խոշոր չափեր են համարվում սույն օրենսգրքի N1 եւ N4 հավելվածներով նախատեսված չափերը:
6. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաեւ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է հանձնված թմրամիջոցները կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը, դրանց պրեկուրսորները կամ խիստ ներգործող կամ թունավոր նյութերն ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու համար սույն գլխի 266-րդ, 268-րդ եւ 275-րդ հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվությունից:»:
Հոդված 4. Օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։
Հոդված 5. Օրենսգրքի 296-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածում զգալի վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր վնաս է համարվում չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր վնաս է համարվում յոթհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:
Հոդված 6. Օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում «դա» բառը փոխարինել «բռնություն» բառով։
Հոդված 7.
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ հավելված 4-ով.
Հայաստանի Հանրապետությա քրեական օրենսգրքի
Չափերը`
|
կիլոգրամներով
|
||
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
26.12.2011
ՀՕ-323