Armenian   Russian    
Օտարերկրացիների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2011

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ` Oրենք)  7-րդ հոդվածի 1-ին մասում  «90» թիվը փոխարինել «180»  թվով:

Հոդված  2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված  3. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում «կարող է մերժվել» բառերը փոխարինել «մերժվում է» բառերով:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված  12. Հայաuտանի Հանրապետությունից  ելքը

1. Oտարերկրացիները Հայաuտանի Հանրապետությունից կարող են դուրu գալ վավերական անձնագրի եւ մինչեւ դուրu գալու պահը Հայաuտանի Հանրապետության տարածքում նրանց oրինական գտնվելը կամ բնակվելը հավաuտող վավերական փաuտաթղթի առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեuված չէ oրենքով կամ միջազգային պայմանագրերով:

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկված օտարերկրացին առանց վավերական անձնագրի եւ մինչեւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի կարող է դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից տուգանքի վճարման մասին անդորրագիրը (տուգանքի վճարումը հավաստող այլ փաստաթուղթը) սահմանային հսկողության մարմնին ներկայացնելու դեպքում:

3. Հայաuտանի Հանրապետությունից oտարերկրացու ելքն արգելվում է, եթե oրենքով uահմանված կարգով`

ա) նրա նկատմամբ նշանակվել է այնպիuի պատիժ, որի կրումը հնարավոր է միայն Հայաuտանի Հանրապետությունում մինչեւ պատիժը կրելու ժամկետի ավարտը կամ պատիժը կրելուց oրենքով uահմանված կարգով ազատվելը.

բ) հարուցված քրեական գործով նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական հետապնդման մարմինը տվյալ անձին Հայաստանի Հանրապետությունից ելքի գրավոր թույլտվություն է տվել:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց մասին տվյալները անհապաղ փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Այն դեպքում, երբ վերանում են հանգամանքները, որոնց ուժով արգելվել է օտարերկրացու ելքը Հայաստանի Հանրապետությունից, իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է անմիջապես տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին:»:

Հոդված  5. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ (կամ)»  բառերը փոխարինել «կամ» բառով, եւ  նույն  մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության ցամաքային սահմանով երրորդ երկիր տարանցիկ երթեւեկող օտարերկրացիները կարող են տարանցիկ վիզա ստանալ նաեւ առանց դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա ներկայացնելու:»:

Հոդված  6. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «գ» եւ «դ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը, կամ

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը, կամ».

2) 1-ին մասի «զ» կետի «ծագումով հայ» բառերը փոխարինել «ազգությամբ հայ» բառերով.

3)   3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին մասի «գ» եւ «դ» կետերով նախատեսված հիմքով ժամանակավոր կարգավիճակ ձեռք բերած օտարերկրացի ամուսինը Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու հետ ամուսնությունը լուծելու կամ անվավեր ճանաչելու դեպքում կարող է դիմել ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումով, եթե նա ամուսնության մեջ է գտնվել եւ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվել է առնվազն մեկ տարի:»:

Հոդված  7. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Մշտական կացության կարգավիճակ տալու հիմքերը եւ ժամկետները

1. Մշտական կացության կարգավիճակը տրվում է oտարերկրացուն, եթե նա`

ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, Հայաuտանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով եւ մինչեւ մշտական կացության կարգավիճակ uտանալու համար դիմում ներկայացնելն oրենքով uահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է Հայաuտանի Հանրապետությունում կամ

բ) ազգությամբ հայ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:

2. Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 oր առաջ:»:

Հոդված  8. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «ծագումով հայ» բառերը փոխարինել «ազգությամբ հայ» բառերով:

Հոդված  9. Օրենքի 19-րդ հոդվածը`

1) 1-ին մասի «բ» կետի «նախատեսված» բառից հետո լրացնել «միջին ծանրության,» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  երկրորդ մասով.

«Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում օրինական կարգով բնակվող ամուսին, ծնող կամ զավակ ունեցող անձանց վրա:»:

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի  1-ին մասի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ. «Սույն մասով նախատեսված հիմքերով մերժվում է օտարերկրացու կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը:»:

Հոդված  11. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2011
ՀՕ-355