ՕՐԵՆՔԸ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «նրա տեղակալների,» բառերից հետո լրացնել «խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի,» բառերով։
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում 14-րդ եւ 15-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14) որոշում է ընդունում Երեւանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաեւ այլ կազմակերպություններում Երեւանի մասնակցության եւ այդ մասնակցության դադարեցման մասին.
15) որոշում է ընդունում հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երեւանի ենթակայության կազմակերպությունների կառուցվածքի, աշխատակիցների քանակի, հաստիքացուցակի եւ պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 48.1-ին հոդվածով.
«Հոդված 48.1. Երեւանի գլխավոր ճարտարապետը
«1. Երեւանն ունի Երեւանի գլխավոր ճարտարապետ, որին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է քաղաքապետը:
2. Երեւանի գլխավոր ճարտարապետը կարող է ունենալ օգնական, որին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է քաղաքապետը:»:
Հոդված 4. Oրենքի 50-րդ հոդվածի 1-ին մաuը «վարչական շրջանների ղեկավարների,» բառերից հետո լրացնել «Երեւանի գլխավոր ճարտարապետի,» բառերով:
Հոդված 5. Օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) «կառուցվածքային» բառից հետո լրացնել «(վարչություն, քարտուղարություն, բաժին)» բառերով, իսկ «առանձնացված» բառից հետո` «(վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, բաժին, ծառայություն եւ այլն)» բառերով.
2) հանել երկրորդ նախադասությունը:
Հոդված 6. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) առաջարկություններ՝ Երեւանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաեւ այլ կազմակերպություններում Երեւանի մասնակցության դադարեցման մասին.».
2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.
3) 4-րդ կետը «քաղաքապետարանի աշխատակազմի եւ» բառերից հետո լրացնել «հիմնարկի կարգավիճակ ունեցող`» բառերով, իսկ «ենթակայության» բառից հետո` «այլ» բառով։
Հոդված 7. Օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) քաղաքապետին է ներկայացնում իր աշխատակազմի կանոնադրությունը.»:
Հոդված 8.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
29.12.2011
ՀՕ-345