ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 08.12.2011
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ կետում`
1) 8.5.3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8.5.3. բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար, բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի, տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով». |
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.5.5-րդ ենթակետով.
«8.5.5. մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման համար, բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի, տարեկան | բազային տուրքի 300-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
29.12.2011
ՀՕ-350