Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2011

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ կետում`

1) 8.5.3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«8.5.3. բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար, բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի, տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  8.5.5-րդ ենթակետով.
 
«8.5.5. մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման համար, բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի, տարեկան բազային տուրքի 300-ապատիկի  չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս  հետո: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2011
ՀՕ-350