Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.02.2012

ԳԼՈՒԽ 1

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը, չափումների միասնականության ապահովման բնագավառում իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հարաբերությունները եւ ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետեւանքներից սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը եւ գիտատեխնիկական առաջընթացին:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործված են հետեւյալ հիմնական հասկացությունները`

1) ազգային չափանմուշ (ազգային էտալոն)` չափանմուշ, որը չափագիտության լիազոր մարմնի որոշմամբ ճանաչվել է որպես ելակետային Հայաստանի Հանրապետության տարածքում.

2) աշխատանքային չափանմուշ (աշխատանքային էտալոն)՝ չափանմուշ, որն օգտագործվում է չափման միջոցների կամ չափիչ համակարգերի տրամաչափարկման կամ ստուգաչափման համար.

3) չափանմուշ (էտալոն)` նյութական չափ, չափման միջոց, ստանդարտ նմուշ կամ չափողական համակարգ, որը նախատեսված է համապատասխան անորոշությամբ արժեքի կամ միավորի վերարտադրման, սահմանման, պահպանման եւ այլ չափման միջոցներին փոխանցման համար.

4) հետեւելիության շղթա` չափման միջոցներին չափանմուշային միավորների արժեքների փոխանցման շղթա, որում ներկայացված են միավորների արժեքների փոխանցման հերթականությունը եւ անորոշությունների համեմատությունը.

5) չափագիտական ապահովում` oրենսդրական չափագիտության բնագավառում չափման արդյունքների հավաստիության ապահովման համար կիրառվող անհրաժեշտ գործողությունները, տեխնիկական միջոցները եւ կարգերը.

6) չափագիտություն` գիտություն չափումների եւ դրանց կիրառման մասին.

7) չափագիտության լիազոր մարմին` կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, որը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է չափումների միասնականության ապահովման պետական կառավարում.

8) չափածրարված արտադրանք՝ առանց գնորդի ներկայության փաթեթի մեջ դրված արտադրանք, որի պարունակությունն ունի նախասահմանված արժեք եւ այն հնարավոր չէ փոխել առանց փաթեթը բացելու կամ զգալի փոփոխությունների ենթարկելու.

9) չափման միջոց` չափում կատարելու համար նախատեսված սարք, որը կարող է կիրառվել առանձին կամ լրացուցիչ սարքերի հետ համատեղ.

10) չափման միջոցների տրամաչափարկում (կալիբրավորում)՝ գործողությունների ամբողջություն, որի միջոցով որոշակի պայմաններում որոշվում է տրամաչափարկվող չափման միջոցների չափվող արժեքների բաշխման տիրույթն աշխատանքային չափանմուշների կամ չափանմուշային չափման միջոցների համեմատությամբ.

11) չափման միջոցների ստուգաչափում` գործողությունների ամբողջություն, որն ապահովում է օբյեկտիվ տվյալներ այն մասին, որ  չափման միջոցը բավարարում է սահմանված պահանջները։ Չափման միջոցների ստուգաչափումը լինում է ընտրանքային, առաջնային, կրկնակի, պարտադիր պարբերաբար կատարվող եւ կամավոր.

12) չափման միջոցների փորձաքննություն` չափման միջոցների ստուգաչափում, որն իրականացվում է դատարանի, դատախազության, արբիտրաժի, սպառողների եւ նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով.

13) չափում` մեծության արժեքի որոշման նպատակով իրականացվող գործողությունների ամբողջություն.

14) չափումների միասնականություն` չափումների այնպիսի վիճակ, որի արդյունքներն արտահայտված են մեծությունների ընդունված միավորներով, իսկ չափումների սխալանքը հայտնի հավանականությամբ դուրս չի գալիս սահմանված տիրույթից.

15) ստանդարտ նմուշ` չափ, որն օգտագործվում է չափման միջոցների ստուգաչափման, տրամաչափարկման, ճշտության գնահատման, ինչպես նաեւ նյութերի բաղադրության, հատկությունների տեխնիկական բնութագրերը բնորոշող մեծությունների արժեքների որոշման ժամանակ.

16) տեսակի հաստատման սերտիֆիկատ՝ փաստաթուղթ, որը հավաստում է չափման միջոցի տեսակի հաստատված լինելը.

17) օրենսդրական չափագիտություն` չափագիտության մաս, որը ներառում է գործունեության այն տեսակները, որոնց վրա տարածվում են օրենսդրությամբ սահմանված պահանջներ չափումների, չափման միավորների, չափման միջոցների եւ չափման մեթոդների վերաբերյալ.

18) օրենսդրական չափագիտական հսկողություն` չափման միջոցների տեսակի հաստատում, չափման միջոցների նախնական եւ հետագա ստուգաչափում, չափագիտական հսկողություն եւ փորձաքննություն.

19) գիտական պահապաններ` ազգային չափանմուշների պահպանման համար պատասխանատու անձինք:

Հոդված 3. Չափումների միասնականության ապահովման բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը

1. Հայաստանի Հանրապետության չափագիտության եւ չափումների միասնականության ապահովման բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, միջազգային պայմանագրերով եւ այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ԳԼՈՒԽ 2

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ, ՉԱՓԱՆՄՈՒՇՆԵՐԸ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՄԱՉԱՓԱՐԿՈՒՄԸ

Հոդված 4.  Մեծությունների միավորները

1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են Չափի եւ կշռի միջազգային համաժողովի կողմից ընդունված եւ Oրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների միավորները եւ չափումների սանդղակները:

2. Սույն հոդվածի առաջին մասով երաշխավորված մեծությունների միավորների հետ համահավասար կարող են կիրառվել մեծությունների արտահամակարգային միավորները` հարաբերակցված միջազգային համակարգի միավորների հետ:

3. Հայաստանի Հանրապետությունում կարող են կիրառվել համընդհանուր ընդունված հատուկ միավորներ, որոնք անհրաժեշտ են`

1)    միջազգային առեւտրի համար.

2)    օդային եւ ծովային նավագնացության, առողջապահության, ռազմական նպատակների եւ անվտանգության համար:

4. Մեծությունների միավորների, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձեւը եւ կիրառման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Առեւտրում, գովազդում, հրատարակություններում, դասագրքերում արգելվում է կիրառել թույլատրված միավորներից տարբեր միավորներ:

Հոդված  5. Չափանմուշներ

1. Ազգային չափանմուշների համակարգը ստեղծվում է կիրառման թույլատրված միավորների պահպանման, տարածման եւ տնտեսության պահանջարկը բավարարելու նպատակով:

2. Մեծությունների միավորները, ազգային եւ աշխատանքային չափանմուշները չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի տեխնիկական հիմքն են: Դրանք Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիսանում են ելակետային եւ նախատեսված են մեծությունների միավորների չափերի վերարտադրման եւ պահպանման համար, ինչպես նաեւ տվյալ մեծությունների աշխատանքային չափման միջոցներին դրանց չափի փոխանցման համար:

3. Ազգային չափանմուշները պահպանվում են Չափագիտության ազգային մարմնի գիտական պահապանների կողմից:

4. Չափման միջոցը որպես ազգային չափանմուշ ճանաչվում է Չափագիտության ազգային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Ազգային չափանմուշները պետության սեփականությունն են։

Հոդված 6. Չափման միջոցները

1. Չափման միջոցները նախատեսված են կիրառման թույլատրված միավորներով արտահայտված մեծությունների արժեքը որոշելու համար:

2. Չափման միջոցների չափագիտական բնութագրերը, ինչպես նաեւ տվյալ չափման միջոցներին ներկայացվող շահագործման պահանջները սահմանվում են տվյալ չափման միջոցն արտադրողի կողմից:

3. Օրենսդրական չափագիտության ենթակա ոլորտներում կիրառվող չափման միջոցները պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Հոդված 7. Ստանդարտ նմուշները

1. Օրենսդրական չափագիտության ոլորտներում կիրառվող ստանդարտ նմուշները ենթակա են տեսակի հաստատման:

2. Տրամաչափարկման ժամանակ կիրառվող ստանդարտ նմուշները ենթակա են վկայագրման` միջազգային ստանդարտներին համապատասխան:

Հոդված 8. Չափումների կատարման մեթոդիկաները

1. Չափումների կատարման մեթոդիկան փաստաթուղթ է, որով սահմանվում են չափումների կատարման նախապատրաստման կանոնները, չափման մեթոդը, տեխնիկական միջոցները, ինչպես նաեւ չափման արդյունքի մշակման եւ հաշվարկման կարգը:

2. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաները ենթակա են չափագիտական վկայագրման:

Հոդված 9. Չափման միջոցների տրամաչափարկումը

1. Տրամաչափարկումն իրականացվում է չափանմուշների համեմատությամբ տրամաչափարկվող չափման միջոցների չափվող արժեքների բաշխման տիրույթը որոշելու նպատակով։

2. Օրենսդրական չափագիտության ոլորտներում չկիրառվող չափման միջոցները կարող են ենթարկվել տրամաչափարկման։

3. Չափման միջոցների տրամաչափարկում կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը։

ԳԼՈՒԽ 3

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 10.  Չափումների միասնականության ապահովման պետական կառավարումը

1. Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական չափագիտության ոլորտներում չափումների միասնականության ապահովման պետական կառավարումն իրականացնում է չափագիտության լիազոր մարմինը:

2. Չափագիտության լիազոր մարմինը`

1) մշակում եւ համակարգում է պետական քաղաքականության իրականացումն օրենսդրական չափագիտության ոլորտներում.

2) համակարգում է Չափագիտության ազգային մարմնի գործունեությունը.

3) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում.

4) սահմանում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձեւը, չափման միջոցի տեսակի հաստատման նշանի պատկերը.

5) սահմանում է չափման միջոցի տեսակի հաստատման գրանցամատյանի վարման կարգը.

6) սահմանում է չափման միջոցի ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերը.

7) իրականացնում է վարչական վարույթ օրենսդրական չափագիտության ոլորտում.

8) օրենսդրական չափագիտության ոլորտում իրականացնում է պետական վերահսկողություն.

9) ընդունում եւ գործողության մեջ է դնում Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության եւ Չափի եւ կշռի միջազգային համաժողովի ուղեցույցները:

Հոդված 11.  Չափագիտության ազգային մարմինը

1. Չափագիտության ազգային մարմինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Չափագիտության ազգային մարմինն իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում չափագիտության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականություն:

2. Չափագիտության ազգային մարմինը`

1) ստեղծում, պահպանում, կատարելագործում է մեծությունների միավորների ազգային չափանմուշները.

2) ապահովում է ազգային չափանմուշների տրամաչափարկում այլ երկրների չափագիտության ազգային ինստիտուտների չափանմուշների հետ.

3) իր իրավասության շրջանակներում անդամակցում է միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններին.

4) սահմանում է ստանդարտ նմուշների վկայագրման կարգը եւ իրականացնում է ստանդարտ նմուշների վկայագրում.

5) չափածրարված արտադրանք եւ չափիչ սրվակներ արտադրող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին տրամադրում է պայմանանշաններ.

6) իրականացնում է շահագործման մեջ գտնվող չափման միջոցների չափագիտական բնութագրերի փորձաքննություն.

7) իրականացնում է տրամաչափարկման աշխատանքներ հետեւելիությունն ապահովելու նպատակով.

8) իրականացնում է օրենսդրական չափագիտության ոլորտում չափումների կատարման մեթոդիկաների չափագիտական վկայագրում.

9) իրականացնում է չափածրարված արտադրանքի հսկողություն չափագիտական ապահովման վերլուծության եւ չափումների պահանջվող ճշտության ապահովման միջոցով.

10) հաստատում է չափման միջոցների տեսակը.

11) վարում է հաստատված չափման միջոցների եւ ստանդարտ նմուշների գրամցամատյանը.

12) մասնակցում է չափման միջոցների տրամաչափարկում իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման աշխատանքներին.

13) իրականացնում է չափման միջոցների ստուգաչափում.

14) կազմակերպում է չափագիտության բնագավառում կադրերի մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափող մասնագետների ուսուցում, ինչպես նաեւ տրամաչափարկման եւ փորձարկման լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում եւ շնորհում է համապատասխան վկայագրեր:

Հոդված 12. Կառավարման խորհուրդը

1. Կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Չափագիտության ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է 7 անդամներից`  չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ 4 պետական կառավարման մարմինների եւ 3 ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

2. Խորհրդի անհատական կազմը սահմանում է լիազորված պետական կառավարման մարմինը:

3. Չափագիտության ազգային մարմնի տնօրենը Խորհրդի քարտուղարն է եւ չի կարող հանդես գալ որպես Խորհրդի նախագահ:

4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է քվեարկության ձայնի իրավունք ունեցող Խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:

5. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի անդամների կողմից:

6. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:

7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

8. Խորհուրդը`

1) ընդունում է որոշումներ Չափագիտության ազգային մարմնի գործունեության պլանավորման եւ գործունեության հետ կապված խնդիրների կանոնակարգման վերաբերյալ.

2) հաստատում է Չափագիտության ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը.

3) դիմում է շահագրգիռ կողմերին` տարբեր հարցերի շուրջ կարծիք արտահայտելու առաջարկով.

4) քննարկում է Չափագիտության ազգային մարմնի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը եւ ներկայացնում է առաջարկություն` այն լիազոր պետական կառավարման մարմնի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ.

5) քննարկում, հաստատում եւ հրապարակում է Չափագիտության ազգային մարմնի գործունեության տարեկան արդյունքները.

6) ապահովում  է  չափագիտության  ազգային  համակարգի համապատասխանությունն ազգային տնտեսության շահերին, նյութատեխնիկական բազայի ներկա վիճակին եւ գիտատեխնիկական առաջընթացին.

7) համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ազգային, միջազգային եւ տարածաշրջանային չափագիտական աշխատանքները` այդ աշխատանքների կատարմանը ներգրավելով շահագրգիռ կողմերին եւ համապատասխան փորձագետների.

8) իրականացնում է Չափագիտության ազգային մարմնի կանոնադրությամբ Խորհրդին վերապահված այլ լիազորություններ:

ԳԼՈՒԽ 4

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հոդված 13. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտները

1. Օրենսդրական չափագիտության պահանջները տարածվում են այն չափումների վրա, որոնց արդյունքներն օգտագործվում են՝

1) գնորդի եւ վաճառողի միջեւ առեւտրային գործողություններում, արտադրողի եւ իրացնողի միջեւ հաշվարկներում.

2) առողջապահության բնագավառում.

3) շրջակա միջավայրի պահպանության, աշխատավայրում անվտանգության ապահովման եւ պատահարների կանխման ժամանակ.

4) ճանապարհային երթեւեկության վերահսկման եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը գնահատելու ժամանակ.

5) պետական կառավարման մարմինների, արբիտրաժի, դատախազության, դատական մարմինների հանձնարարությամբ կիրառվող չափումների ժամանակ.

6) համապատասխանության գնահատման նշանակված մարմիններում։

2. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 14. Օրենսդրական չափագիտության գործառույթները

1. Օրենսդրական չափագիտության գործառույթներն են՝

1) չափման միջոցների տեսակի հաստատումը.

2) չափման միջոցների ստուգաչափումը.

3) չափագիտական հսկողությունը.

4) չափագիտական փորձաքննությունը:

Հոդված 15. Չափման միջոցների փորձարկումը եւ տեսակի հաստատումը

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված եւ ներմուծված չափման միջոցները, որոնք կիրառվում են օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում, ենթակա են տեսակի հաստատման:

2. Չափման միջոցի տեսակի հաստատված լինելը հավաստվում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատով, որի ձեւը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը:

3. Չափման միջոցի տեսակի հաստատումն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը` փորձարկումների արդյունքների հիման վրա:

4. Չափման միջոցների փորձարկումներն իրականացվում են դրանց չափագիտական բնութագրերի հետազոտման, ստուգաչափման մեթոդի եւ միջստուգաչափական ժամանակամիջոցի որոշման նպատակով:

5. Չափման միջոցների փորձարկումների եւ տեսակի հաստատման կարգը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության սահմանած ուղեցույցներով:

Հոդված 16. Չափման միջոցների ստուգաչափումը

1. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցները ենթակա են ստուգաչափման։

2. Չափման միջոց արտադրող, նորոգող եւ կիրառող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը պարտավոր են չափման միջոցը ներկայացնել ստուգաչափման:

3. Չափման միջոցի ստուգաչափման պարբերականությունը սահմանվում է չափման միջոցի տեսակի հաստատման ժամանակ:

4. Չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մասնագետները ենթակա են վկայագրման` որպես ստուգաչափող:

5. Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա եւ (կամ) անձնագրի վրա, եւ (կամ) տրվում է ստուգաչափման վկայական:

6. Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը եւ տալիս է ծանուցագիր չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին։

7. Չափման միջոցների ստուգաչափման կազմակերպման եւ իրականացման կարգը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության ուղեցույցների հիման վրա:

8  Չափագիտության ազգային մարմինը չափման միջոցները սահմանված կարգով ստուգաչափման ներկայացնելու համար ծանուցում է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին։

9. Ստուգաչափման դրոշմը համարվում է անվավեր, եթե այն վնասված է։

10. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չստուգաչափված չափման միջոցների շահագործումն արգելվում է:

11. Համապատասխան չափանմուշներ եւ մասնագիտացում ունեցող կադրերի, ինչպես նաեւ աշխատանքային անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում իրավաբանական անձին ստուգաչափման իրավունք տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ չափագիտության լիազոր մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

Հոդված 17.  Չափման միջոցների, ինչպես նաեւ չափածրարված արտադրանքի եւ չափիչ սրվակների չափագիտական հսկողությունը

1.  Չափման միջոցների չափագիտական հսկողությունն իրականացվում է չափագիտական ապահովման վերլուծության եւ վերլուծության արդյունքը Չափագիտության ազգային մարմնում գրանցելու միջոցով։

2. Չափածրարված արտադրանքը եւ չափիչ սրվակները պետք է մակնշված լինեն չափագիտական նորմերով սահմանված պայմանանշաններով:

3. Չափածրարված արտադրանքի եւ չափիչ սրվակների չափագիտական նորմերը, պայմանանշանները եւ դրանց տրամադրման կարգը, ինչպես նաեւ չափածրարում իրականացնելու համար եւ չափածրարման հսկողության համար կիրառվող սարքավորումներին ներկայացվող չափագիտական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4.  Արգելվում է առանց պայմանանշանի չափածրարված արտադրանքի իրացումը եւ առանց համապատասխան պայմանանշանի չափիչ սրվակների կիրառումը:

5.  Չափագիտական ապահովման վերլուծությունը եւ չափածրարված արտադրանքի ու չափիչ սրվակների չափագիտական հսկողությունն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը։

Հոդված 18.  Ներմուծված չափման միջոցների եւ չափածրարված արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը

1. Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների եւ չափածրարված արտադրանքի վերաբերյալ տեղեկատվություն են տրամադրում չափագիտության լիազոր մարմնին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 19. Չափման միջոցների փորձաքննությունը

1. Չափման միջոցների փորձաքննությունն իրականացվում է դատարանի, դատախազության, արբիտրաժի, սպառողների եւ նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով՝ չափման միջոցների չափագիտական բնութագրերը որոշելու նպատակով։

2. Չափման  միջոցների  փորձաքննությունն  իրականացնում  են Չափագիտության ազգային մարմինը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրավասություն ձեռք բերած ստուգաչափում իրականացնող լիազորված կազմակերպությունները:

ԳԼՈՒԽ  5

ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված  20. Չափագիտական վերահuկողության նպատակները, խնդիրները եվ տեuակները

1. Չափագիտական  վերահuկողության  նպատակն  է  չափումների միաuնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով եւ այլ իրավական ակտերով uահմանված չափագիտական կանոնների եւ նորմերի խախտումների բացահայտումը եւ դրանց կանխարգելումը:

2. Չափագիտական վերահuկողությունը տարածվում է uույն oրենքի 13-րդ հոդվածով uահմանված օրենսդրական չափագիտական ոլորտների վրա:

3. Չափագիտական վերահuկողության խնդիրներն են`

1) հաuտատված տեuակի չափման միջոցների կիրառումը.

2) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայությունը.

3) չափումների  միաuնականության  ապահովման  բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը:

Հոդված  21. Չափագիտական վերահuկողություն իրականացնող մարմինը

1. Չափագիտական վերահuկողությունն իրականացնում է չափագիտության լիազոր մարմինը իր կազմում գործող համապատաuխան տեuչության (այuուհետ` տեuչություն) միջոցով:

2. Տեuչության կողմից արձակվող կարգադրագրերի ձեւերը հաuտատում է չափագիտության լիազոր մարմինը:

Հոդված 22. Պետական տեuուչի իրավաuությունները

1. Պետական տեuուչը`

1) կարգադրագրով արգելում է չափման միջոցների չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատաuխանող խմբաքանակի իրացումը.

 2) չափագիտական կանոններին ու նորմերին uտուգաչափված կամ վկայագրված չափման միջոցների համապատաuխանությունը uտուգելու նպատակով հրավիրում է Չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչ.

3) իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենքներով նախատեuված այլ լիազորություններ:

Հոդված  23. Պետական տեuուչի պատաuխանատվությունը

1. Պետական տեuուչն իր պարտականությունները չկատարելու, անպատշաճ կատարելու, լիազորությունները վերազանցելու, պետական եւ (կամ) ծառայողական գաղտնիքները հրապարակելու դեպքերում պատաuխանատվություն է կրում Հայաuտանի Հանրապետության oրենքներին համապատաuխան:

2. Պետական տեuուչի անoրինական գործողությունների հետեւանքով տնտեuավարող uուբյեկտներին պատճառված վնաuը հատուցվում է oրենքով uահմանված կարգով:

3. Պետական տեuուչի գործողությունները կարող են բողոքարկվել լիազոր մարմին կամ դատարան:

4. Պետական տեuուչի արձակած կարգադրագրերի բողոքարկումը չի կաuեցնում դրանց կատարումը:

Հոդված  24. Չափագիտական կանոնների եվ նորմերի խախտման դեպքում կիրառվող  կարգադրագրերը

1. Կարգադրագիրը պետական տեuուչի կողմից oրենքով uահմանված կարգով իրականացված uտուգման արդյունքներով կազմված ակտի հիման վրա իր իրավաuության uահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է`

1) տեuակը չհաuտատված կամ հաuտատված տեuակին կամ չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատաuխանող չափման միջոցների իրացման արգելմանը` մինչեւ հայտնաբերված խախտումների վերացումը.

2) չափման միջոցների շահագործման արգելմանը, եթե դրանք չեն անցել uտուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ դրանց տեuակը հաuտատված չէ, կամ դրանք չեն համապատաuխանում հաuտատված տեuակներին.

3) չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատաuխանող չափման միջոցների խմբաքանակի իրացման արգելմանը:

2. Uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված կարգադրագրերով uահմանվում է հայտնաբերված խախտումների վերացման ժամկետ` համաձայնեցված տնտեuավարող uուբյեկտի հետ:

3. Տնտեuավարող uուբյեկտը պարտավոր է կարգադրագրով uահմանված ժամկետում կարգադրագրի կատարման մաuին տեղյակ պահել տեuչությանը:

4. Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մաuին uահմանված ժամկետում տեuչությանը գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատաuխանատվություն oրենքով uահմանված կարգով:

5. Կարգադրագրերով նախատեuված պատաuխանատվության միջոցները վերացնում է տեuչության ղեկավարը` տնտեuավարող uուբյեկտի դիմումով կարգադրագրերի կատարման uտուգման դրական արդյունքների հիման վրա:

ԳԼՈՒԽ 6

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 25. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

1. Սույն օրենքի դրույթները խախտող անձինք կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 7

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ  ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 26.  Չափումների միասնականության ապահովման աշխատանքների ֆինանսավորումը

1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են`

1) ազգային չափանմուշների ստեղծումը (ձեռքբերումը), կատարելագործումը, պահպանումը, սպասարկումը.

2) մեծությունների միավորների ազգային չափանմուշների բաղդատումը միջպետական կամ միջազգային չափանմուշների հետ.

3) հիմնարար եւ կիրառական կարեւոր հետազոտական աշխատանքների կատարումը չափագիտության բնագավառում.

4) չափումների միասնականության ապահովման հարցերով նորմատիվ իրավական ակտերի մշակումը.

5) Չափագիտության ազգային մարմնի վերազինման համար սարքավորումների մշակումը, ձեռքբերումը եւ պահպանումը.

6) չափագիտության միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններին անդամավճարները.

7) չափագիտության բնագավառի պետական գիտատեխնիկական ծրագրերի կատարման հետ կապված աշխատանքները:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` որպես դրամաշնորհ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն հոդվածով նախատեսված աշխատանքների ֆինանսավորումը կարող է իրականացվել նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Հոդված 27.  Չափագիտական աշխատանքների եւ մատուցված ծառայությունների համար վճարումը

1. Չափագիտության ազգային մարմնի կողմից իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին մատուցված ծառայությունների համար վճարումը կատարվում է պայմանագրային հիմունքներով:

2. Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքները ենթակա են վճարման` 1000-ից 50000 դրամի սահմաններում` լիազորված մարմնի սահմանած գներին համապատասխան:

3. Պատվիրատու հանդես եկող տնտեսավարող սուբյեկտը փոխհատուցում է չափագիտական աշխատանքներ կատարողին  չափագիտական աշխատանքների հետ կապված աշխատակիցների գործուղման, ստուգաչափման միջոցների` մինչեւ աշխատանքների կատարման վայրը փոխադրման ծախսերը:

ԳԼՈՒԽ  8

ԵԶՐԱՓԱԿԻՉ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 28. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 17-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-83-Ն օրենքը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

05.03.2012
ՀՕ-22


30.04.2013 «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
17.12.2014 «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
01.03.2017 «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
26.05.2021 «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին