ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 09.02.2012
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19.5-րդ հոդվածով.
«Հոդված 19.5. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիա տալու եւ դրա ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը
1) մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու համար |
բազային տուրքի 500-ապատիկի չափով
|
2) մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիան վերաձեւակերպելու կամ կրկնօրինակը տալու համար | սահմանված դրույքաչափի 10 տոկոսի չափով»:
|
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
01.03.2012
ՀՕ-9