Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.02.2012

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 158-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28-րդ մասով.

«Սահմանված ժամկետներում սննդամթերքի եւ սննդային հավելումների արտադրության եւ շրջանառության փուլերում կատարվող գործառնությունների եւ դրանց իրականացման տարածքների մասին լիազոր մարմնին տեղեկատվություն չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»: 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 182.2-րդ հոդվածով.

«Հոդված 1822 .  Սննդամթերքի անվտանգության բնագավառում դիտարկումներ իրականացնող անձանց պահանջները չկատարելը եւ դիտարկումների ընթացքին խոչընդոտելը

Սննդամթերքի անվտանգության բնագավառում դիտարկումներ իրականացնող անձանց՝ իրենց իրավասության սահմաններում առաջադրած պահանջները չկատարելը կամ կիրառած սահմանափակումները չապահովելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող դիտարկումների ընթացքին խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված  3. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազորված մարմինը քննում է սույն օրենսգրքի 158 հոդվածի առաջին, երկրորդ, երրորդ, հինգերորդ, վեցերորդ, տասնմեկերորդ, տասներեքերորդ, տասնչորսերորդ, քսանհինգերորդ եւ քսանութերորդ մասերով, 1822 եւ 188 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

Հոդված  4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

02.03.2012
ՀՕ-17