ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի մայիuի 2-ի հողային oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 2-րդ կետը «քաղաքացիություն չունեցող անձինք,» բառերից հետո լրացնել «օտարերկրյա պետությունները,» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 46-րդ հոդվածի տեքստը լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 63.1-ին հոդվածով սահմանված դեպքերի» բառերով:
Հոդված 3. Օրենuգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 63.1-ին հոդվածով.
«Հոդված 63.1. Օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար հողամասերի տրամադրումը
1. Օտարերկրյա պետությունները եւ միջազգային կազմակերպությունները դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար ցանկացած սեփականատիրոջից օրենքով սահմանված կարգով հողամաս կարող են ձեռք բերել կամ վարձակալել կամ անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման իրավունքով օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնավորված միջնորդության հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ միջազգային պայմանագրի համաձայն` պահպանելով փոխադարձության սկզբունքը:
2. Պետության սեփականություն համարվող հողամասերը օտարերկրյա պետություններին եւ միջազգային կազմակերպություններին դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար տրամադրվում են ուղղակի վաճառքի, անհատույց սեփականության իրավունքով տրամադրման, ինչպես նաեւ վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման, կառուցապատման իրավունքով` պահպանելով փոխադարձության սկզբունքը:»:
Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենuգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ եւ 76-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետերը:
Հոդված 5.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
17.03.2012
ՀՕ-27