ՕՐԵՆՔԸ
«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 27.02.2012
Հոդված 1. «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի փետրվարի 14-ի ՀO-101 օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը1 » կետով.
«ը1 ) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական եւ ներկայացուցչական նպատակների համար օգտագործվող հողերը` փոխադարձության սկզբունքով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի միջնորդության հիման վրա.»:
Հոդված 2.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
17.03.2012
ՀՕ-29