ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 241-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «անվտանգության» բառից հետո «եւ» բառը փոխարինել «կամ» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «երկուհարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհազարապատիկի» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 241-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 1-ին մասով խոշոր վնաu է համարվում հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասում «անվտանգության» բառից հետո «եւ» բառը փոխարինել «կամ» բառով
Հոդված 5. Օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում «հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 247-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 1-ին մասով խոշոր վնաu է համարվում հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը:»:
Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
15.03.2012
ՀՕ-25