ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 7-րդ գլխի վերնագրում «կուլտուրայի» բառը փոխարինել «մշակույթի» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 95. Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը
Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 172.2-րդ եւ 172.3-րդ հոդվածներով.
«Հոդված 172.2. Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը
Փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը եւ հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ վաթսունապատիկի չափով:
Հոդված 172.3. Ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելը
Ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից հանել «95 հոդվածով,» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 220-րդ հոդվածից հանել «95,» թիվը, իսկ «100 հոդվածներով» բառերը փոխարինել «100 հոդվածով» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «166.1» թվից հետո լրացնել «,172.3» թվով:
Հոդված 7. Օրենսգրքի 224-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «115» թվից առաջ լրացնել «95 հոդվածով,» բառերով, իսկ նույն մասի «172, 172.1» թվերը փոխարինել «172.2» թվով.
2) երկրորդ մասի`
ա. 1-ին կետում «44.1 եւ 44.2 հոդվածներով» բառերը փոխարինել «44.1, 44.2 եւ 95 հոդվածներով» բառերով,
բ. 1-ին կետի երկրորդ պարբերության «172.1» թիվը փոխարինել «172.2» թվով:
Հոդված 8. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «182 հոդվածով» բառերը փոխարինել «172.3, 182 հոդվածներով» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
02.04.2012
ՀՕ-34