ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 19.03.2012
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 321-րդ հոդվածի 5-րդ կետից հանել «` այդ կազմակերպության կնիքի դրոշմամբ (կազմակերպության ցանկությամբ)» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 840-րդ հոդվածի 1-ին կետից հանել «եւ ապրանքային պահեստի կնիքները (կազմակերպության ցանկությամբ)» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 998-րդ հոդվածի 3-րդ կետի 6-րդ եւ 7-րդ ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) ապահովադրի ստորագրությունը (եթե ապահովադիրը իրավաբանական անձ է, նրա գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը) եւ նշում այն մասին, որ ապահովադիրը ծանոթացել է ապահովագրության պայմանագրի պայմաններին.
7) ապահովագրողի կողմից լիազորված անձի ստորագրությունը կամ դրա ֆաքսիմիլային վերարտադրությունը.»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
06.04.2012
ՀՕ-49