Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Հարկերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.03.2012
Հոդված 1. «Հարկերի  մասին»  Հայաստանի  Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀO-107 oրենքի (այսուհետ` Օրենք) «Հավելված 2»-ի 2-րդ կետում «(բացառությամբ ձեռագիր ստորագրելու ձեւի եւ կնքելու պահանջների)» բառերը փոխարինել «(բացառությամբ ձեռագիր ստորագրելու ձեւի պահանջի)» բառերով, ինչպես նաեւ «իսկ կնիք դնելը պարտադիր լինելու դեպքում` կնիքով ամրագրված» բառերը հանել:

Հոդված  2. Օրենքի «Հավելված 3»-ում`

1) 6-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Թերթիկը uտորագրվում է հարկ վճարողի կողմից եւ ամրակցվում ներկայացվող հաշվետվություններին:».

2) 7-րդ կետի 4-րդ ենթակետից հանել « եւ (կամ) կնիքը» բառերը:

Հոդված  3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

06.04.2012
ՀՕ-60