ՕՐԵՆՔԸ
«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 19.03.2012
Հոդված 1.
«Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀO-43-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Գրավատունը վարում է վարկային պայմանագրերի գրանցամատյան, որը համարակալում, կարում եւ ստորագրում է գործադիր մարմնի ղեկավարը:»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «եւ կնքվում է գրավատան կնիքով» բառերը.
2) 5-րդ մասից հանել «, ինչպես նաեւ կնքված է գրավատան կնիքով» բառերը:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «եւ կնքվում գրավատան կնիքով» բառերը.
2) 5-րդ մասից հանել «, ինչպես նաեւ կնքված է գրավատան կնիքով» բառերը:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, եւ այն կնքվում է գրավատան կնիքով» բառերը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
06.04.2012
ՀՕ-67