ՕՐԵՆՔԸ
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 19.03.2012
Հոդված 1.
«Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀO-177-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 112-րդ եւ 113-րդ հոդվածների 2-րդ մասերի «փակ եւ կնքված» բառերը փոխարինել «փակ եւ փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված» բառերով:
Հոդված 2. Օրենքի 124-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «եւ կնիքներով» բառերը:
Հոդված 3. Օրենքի 137-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «կնիքը, դրոշմակնիքները, » բառերը.
2) 3-րդ մասից հանել «կնիքը, դրոշմակնիքը,» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
06.04.2012
ՀՕ-69