ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում`
1) «ժա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժա) համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի եւ (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի եւ տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժգ» կետով.
«ժգ) համայնքի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար:»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում`
1) «բ» կետի «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի եւ (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի եւ տեխնիկական հեղուկների» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ»,«դ» եւ «ե» կետերով.
«գ) խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 30 000-60 000 դրամ.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում հեղուկ վառլեքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի եւ (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի եւ տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 50 000-100 000 դրամ.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 10 000-20 000 դրամ:»:
Հոդված 3. Օրենքի 20.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «գ» կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
28.09.2012
ՀՕ-178