Armenian      
Նվազագույն ամսական աշխատավարձի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.11.2012

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)  1-ին հոդվածում «32500 դրամ» բառերը փոխարինել «35000 դրամ» բառերով:

Հոդված 2 . Օրենքի 2-րդ հոդվածում`

1) երկրորդ պարբերության «196 դրամ» բառերը փոխարինել «210 դրամ» բառերով.

2) երրորդ պարբերության «218 դրամ» բառերը փոխարինել «234 դրամ» բառերով.

3) չորրորդ պարբերության «326  դրամ» բառերը փոխարինել «350 դրամ» բառերով:

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

03.12.2012
ՀՕ-200