ՕՐԵՆՔԸ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 3-ի ՀO-409-Ն oրենքի (այuուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի տասնմեկերորդ պարբերությունը «հատուկ առաջադրանքների» բառերից հետո լրացնել «կամ որակյալ աշխատանքի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի 3-րդ կետի «ինչպես նաեւ հատուկ առաջադրանքների որակյալ կատարման համար պարգեւատրումները» բառերը փոխարինել «ինչպես նաեւ հատուկ առաջադրանքների կամ աշխատանքի որակյալ կատարման համար պարգեւատրումները» բառերով.
2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողներին տրվող հավելումը:»:
Հոդված 3.
Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
բնականոն աճը |
||||||||||||
ենթախմբի սանդղակ |
ենթախմբի սանդղակ |
ենթախմբի սանդղակ |
ենթախմբի սանդղակ |
ենթախմբի սանդղակ |
ենթախմբի սանդղակ |
ենթախմբի սանդղակ |
ենթախմբի սանդղակ |
ենթախմբի սանդղակ |
ենթախմբի սանդղակ |
ենթախմբի սանդղակ |
||
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Քաղաքացիական ծառայության ստաժի վեց ամսից ավելի ընդմիջման դեպքում քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով եւ 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, եթե քաղաքացիական ծառայության ստաժի ընդմիջման ընթացքում քաղաքացիական ծառայողն անընդմեջ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանրային ծառայության պաշտոն: Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը քաղաքացիական ծառայողի աշխատավարձի բնականոն աճի հաշվարկման հիմք չէ:».
2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հերթական միավոր ավելացումը, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, իրականացվում է աշխատանքային տարին լրանալուն հաջորդող ամսվա 1-ից` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:»:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 3.1-ին մասի առաջին նախադասությունը «բնույթ» բառից հետո լրացնել «, որը վճարվում է այն մարմնից, որտեղ քաղաքացիական ծառայողի կատարողականը գնահատվել է դրական» բառերով.
2) 4-րդ մասի առաջին պարբերության «, ինչպես նաեւ» բառերը փոխարինել «կամ» բառով, իսկ երկրորդ պարբերության «որակյալ կատարման» բառերը` «կամ աշխատանքի որակյալ կատարման» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.11.2012
ՀՕ-196