ՕՐԵՆՔԸ
«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 12.11.2012
Հոդված 1. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ընկերության մաuնակիցների գրանցամատյանի վարման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, ներդրումային ընկերություն եւ ներդրումային ֆոնդի կառավարիչ հանդիuացող Ընկերությունների մաuնակիցների գրանցամատյանի վարման կարգի, որը սահմանվում է Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
08.12.2012
ՀՕ-215