ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 06.12.2012
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-ին կետով.
«16.1) տալիս է համայնքի անվանումը ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվություն։»։
Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածում`
1) 2-րդ կետը «ոգելից» բառից հետո լրացնել «եւ ալկոհոլային» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) տալիս է համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվություն.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
22.12.2012
ՀՕ-227