ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի ՀՕ-55-Ն ՕՐԵՆՔԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի «14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում`
1) 14.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14.2 յուրաքանչյուր վայրում մինչեւ 100 մեքենայացված շահումներով խաղերի սարքավորումների շահագործմամբ շահումներով խաղերի կազմակերպման համար` այդ թվում`
14.2.1 | Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում` տարեկան | բազային տուրքի 250000-ապատիկի չափով |
14.2.2 | Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչեւ 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան | բազային տուրքի 150000-ապատիկի չափով |
14.2.3 | Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 15 կիլոմետրից մինչեւ 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան | բազային տուրքի 90000-ապատիկի չափով |
14.2.4 | Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան | բազային տուրքի 50000-ապատիկի չափով». |
2) 14.3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14.3 յուրաքանչյուր վայրում մինչեւ 40 խաղասեղան շահագործող խաղատան կազմակերպման համար, այդ թվում`
14.3.1 | Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող տարածքներում` տարեկան | բազային տուրքի 2000000-ապատիկի չափով |
14.3.2 | Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչեւ 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան | բազային տուրքի 1200000-ապատիկի չափով |
14.3.3 | Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 15 կիլոմետրից մինչեւ 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան | բազային տուրքի 700000-ապատիկի չափով |
14.3.4 | Երեւան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան | բազային տուրքի 400000-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Յուրաքանչյուր վայրում շահումով խաղերի կազմակերպիչների կողմից 100 եւ ավելի շահումով մեքենայացված խաղերի սարքավորումներ շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ գործունեության իրականացման վայրի` համապատասխանաբար` սույն հոդվածի 14-րդ բաժնի 14.2.1-ին, 14.2.2-րդ, 14.2.3-րդ եւ 14.2.4-րդ կետերով սահմանված տարեկան պետական տուրքերի 1.3-ապատիկը: Յուրաքանչյուր վայրում խաղատների կողմից 40 եւ ավելի խաղասեղան շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ գործունեության իրականացման վայրի` համապատասխանաբար` սույն հոդվածի 14-րդ բաժնի 14.3.1-ին, 14.3.2-րդ, 14.3.3-րդ եւ 14.3.4-րդ կետերով սահմանված տարեկան պետական տուրքերի 1.3-ապատիկը:»:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ բաժնի 14.2.1-14.2.4-րդ, ինչպես նաեւ 14.3.1-14.3.4-րդ կետերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր եռամսյակ` մինչեւ տվյալ եռամսյակի սկզբին նախորդող ամսվա 25-ը ներառյալ:»:
Հոդված 4. Օրենքի 43-րդ հոդվածի երրորդ պարբերությունում`
1) «2012 թվականի» բառերը փոխարինել «2013 թվականի» բառերով.
2) «2013 թվականի» բառերը փոխարինել «2014 թվականի» բառերով:
Հոդված 5. 2012 թվականի ընթացքում Օրենքի 43-րդ հոդվածի երրորդ պարբերության համաձայն վճարված տուրքերը մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ենթակա են լրավճարման` Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ բաժնի 14.2.1-14.2.4-րդ եւ 14.3.1-14.3.4-րդ կետերով սահմանված չափի եւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը 2012 թվականի ընթացքում վճարված տարեկան պետական տուրքի տարբերության չափով:
Հոդված 6. Այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն չի իրականացվում պետական տուրքի լրավճարում, 2013 թվականի հունվարի 1-ից համարվում են կասեցված, եւ նրանց նկատմամբ կիրառվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ, 36-րդ հոդվածի 7-րդ եւ 10-րդ մասերով սահմանված դրույթները:
Հոդված 7. Չեղյալ ճանաչել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հոդված 9.
Սույն օրենքի 1-3-րդ հոդվածների գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
22.12.2012
ՀՕ-232