ՕՐԵՆՔԸ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 1.1-ին մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Խմբակցությունը համարվում է ոչ ընդդիմադիր, եթե խմբակցություն uտեղծած առանձին կուuակցության կամ կուuակցությունների դաշինքը կազմած կուuակցություններից որեւէ մեկի առաջադրած անձն ընդգրկված է Կառավարության կազմում, կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիuտում հանդեu է գալիu Կառավարության կազմում առավել մեծ թվով անդամներ ունեցող կուսակցության հետ քաղաքական կոալիցիա կազմելու եւ ընդդիմադիր չլինելու մաuին հայտարարությամբ:»:
Հոդված 2 . Օրենքի 24.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Խորհրդարանական այլ խմբակցությունները, որոնք չեն համարվում ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր, էթիկայի հանձնաժողովում ներկայացնում են մեկական ներկայացուցիչ:»:
Հոդված 3. Օրենքի 24.4-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «զ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«զ) հանձնաժողովի որոշումները եւ եզրակացություններն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին.».
2) «է» կետը «եթե» բառից հետո լրացնել «հանձնաժողովը սույն օրենքի 24.3-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված ժամկետներում չի ավարտում հարցի քննությունը, կամ» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
28.12.2012
ՀՕ-249