ՕՐԵՆՔԸ
«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-515-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով`
«Հոդված 5.1. Կազմակերպությունները պարտավոր են հաշվապահական հաշվառումը վարել հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռող համակարգչային ծրագրերով` համաձայն հետեւյալ ժամանակացույցի`
հուլիսի 1-ից |
|
հուլիսի 1-ից |
Սույն հոդվածում նշված համակարգչային ծրագրերի` հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանության որոշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Սույն հոդվածով սահմանված ժամանակացույցը եւ հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրերին ներկայացվող պահանջները չեն վերաբերում բանկերին, վարկային կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին եւ ներդրումային ընկերություններին, որոնց մոտ հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրման պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետը «հաշվառում վարելը» բառերից հետո լրացնել «(այդ թվում` սույն օրենքի 5.1-րդ հոդվածով սահմանված չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով)» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
28.12.2012
ՀՕ-259