ՕՐԵՆՔԸ
«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետի «սահմանամերձ եւ բարձրլեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ կամ բարձրլեռնային» բառերով.
2) 3-րդ մասի երրորդ պարբերության «սահմանամերձ եւ բարձրլեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ կամ բարձրլեռնային» բառերով.
3) 3-րդ մասի երրորդ պարբերության «միայն սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների համար» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին եւ երրորդ պարբերություններում «սահմանամերձ եւ բարձրլեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ կամ բարձրլեռնային» բառերով:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասում «սահմանամերձ եւ բարձրլեռնային» բառերը փոխարինել «սահմանամերձ կամ բարձրլեռնային» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
21.05.2013
ՀՕ-38