Armenian      
Մաքսային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.03.2013
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակի 06 տողից հետո աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով. 
 

«0602 10 100 Խաղողի կտրոններ 0 0
0602 20 Պատվաստված կամ չպատվաստված պտղատու տեսակների ծառեր, թփեր եւ թփուտներ 0 0».

2) «Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ» սյունակի 0701 10 000 տողից հետո աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով.  
 

«0713 10 100 Ոլոռ ցանքի համար 0 0
0713 33 100 Լոբի ցանքի համար 0 0»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

13.04.2013
ՀՕ-17