ՕՐԵՆՔԸ
«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 19.03.2013
Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին եւ 1.1-ին մասերը «աշխատակազմի քարտուղարը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված դեպքերի)» բառերով.
2) 1.2-րդ մասը «շրջանի ղեկավարը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված դեպքերի)» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.3-րդ մասով.
«1.3. Աշխատակազմում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին եւ աուդիտորներին պաշտոններում նշանակում եւ այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
13.04.2013
ՀՕ-16