Armenian      
Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 30.04.2013

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀO-177-Ն oրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հայաստանի Հանրապետությունը կարող է հիմնադրել արտահանման ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերություն եւ (կամ) լինել այդ ընկերության մասնակից: Այդ ընկերությունն իրավասու է իրականացնելու արտահանման ապահովագրություն` վարկի ապահովագրության դասով, երաշխիքի տրամադրման դասով եւ ֆինանսական վնասների դասով (ներառյալ՝ այդ դասերի ներքո ընդգրկված ենթադասերով)` «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիայի հիման վրա: Այդ ընկերության ընդհանուր կապիտալի չափը ստեղծման պահին պետք է լինի Հայաuտանի Հանրապետության տարածքում նոր ստեղծվող ապահովագրական ընկերությունների համար uահմանված ընդհանուր կապիտալի չափից ոչ պակաu: Այդ ընկերության գործունեության ընթացքում ընկերության ընդհանուր կապիտալի չափը Հայաuտանի Հանրապետության տարածքում ապահովագրական ընկերությունների համար uահմանված ընդհանուր կապիտալի չափից նվազման դեպքում այդ կապիտալի համալրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

20.05.2013
ՀՕ-23