Armenian      
Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.05.2013

Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Պետական կազմակերպության իրավական կարգավիճակի, դրա uտեղծման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման կարգի, ինչպեu նաեւ պետական մարմինների հետ պետական կազմակերպության փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ եւ երրորդ պարբերությունները ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի սեպտեմբերի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

03.06.2013
ՀՕ-53