ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Արդարադատության ակադեմիան ավարտած դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը իր դիմումը ներկայացնելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, անկախ թափուր հաստիքների առկայությունից, ներգրավվում է առնվազն առաջատար մասնագետի պաշտոնի անձնագրին համապատասխանող իրավաբանական բնույթի աշխատանքի դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում կամ իր համաձայնությամբ՝ դատական դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումներում՝ նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով:»:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությունը «ուղարկել» բառից հետո լրացնել «լրացուցիչ» բառով:
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «պարբերականությամբ» բառից հետո լրացնել «՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան» բառերով.
2) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Եզրափակիչ դրույթներ
1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը տարածվում է նաեւ «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպություններում ուսումնառություն անցած եւ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
03.06.2013
ՀՕ-55