ՕՐԵՆՔԸ
«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 20.06.2013
Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի «35000 դրամ» բառերը փոխարինել «45000 դրամ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
1) երկրորդ պարբերության «210 դրամ» բառերը փոխարինել «270 դրամ» բառերով.
2) երրորդ պարբերության «234 դրամ» բառերը փոխարինել «300 դրամ» բառերով.
3) չորրորդ պարբերության «350 դրամ» բառերը փոխարինել «450 դրամ» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
28.06.2013
ՀՕ-61