ՕՐԵՆՔԸ
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 19.06.2013
Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի 62-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «մինչեւ 2013 թվականի» բառերը փոխարինել «մինչեւ 2016 թվականի» բառերով.
2) 3-րդ, 6-րդ, 10-րդ, 11-րդ եւ 13-րդ մասերի «հունվարի 1-ը» բառերը փոխարինել «հուլիսի 1-ը» բառերով, իսկ 15-րդ մասի «հունվարի 1-ից» բառերը՝ «հուլիսի 1-ից» բառերով.
3) 12-րդ մասի «2013 թվականի» բառերը փոխարինել «2016 թվականի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
09.07.2013
ՀՕ-70