ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 19.06.2013
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ կետում`
1) 7.5-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7.5 | Էլեկտրական էներգիայի արտադրության համար, այդ թվում` | ||
7.5.1 |
Էլեկտրաէներգետիկական համակարգում նոր արտադրական հզորությունների կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի համար՝ տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով | |
7.5.2 | Էլեկտրական էներգիայի արտադրության ժամանակահատվածի համար՝ այդ թվում | ||
7.5.2.1 | մինչեւ 6 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով |
|
7.5.2.2 | 6-15 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով | |
7.5.2.3 | 15-25 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան | բազային տուրքի 2500-ապատիկի չափով | |
7.5.2.4 | 25-50 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան | բազային տուրքի 5000-ապատիկի չափով | |
7.5.2.5 | 50 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության կայանների համար` տարեկան | բազային տուրքի 15 000-ապատիկի չափով». |
2) 7.15-րդ ենթակետը շարադրել հետեւալ խմբագրությամբ.
«7.15 | գազամատակարարման համակարգում նոր արտադրական հզորությունների կառուցման (վերակառուցման) համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ստացած անձինք վճարում են պետական տուրք տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
10.07.2013
ՀՕ-88