ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 30.09.2013
Հոդված 1. «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում «տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման» բառերը փոխարինել «միջազգային վիճակագրական համագործակցության» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
23.10.2013
ՀՕ-103