ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 12.12.2013
Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի 56-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 56. Դատախազի, դատախազության աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական եւ կենսաթոշակային ապահովությունը
1. Դատախազի, դատախազության աշխատակազմում պետական ծառայողի սոցիալական եւ կենսաթոշակային ապահովությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 2
. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
28.12.2013
ՀՕ-197