ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաuտանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածում`
1) 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեից հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձեւավորվում է սույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն ձեւավորված՝ հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդը բազմապատկելով 1.7 գործակցով: Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծության եւ սույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն ձեւավորված՝ հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդի տարբերությունը ուղղվում է հանձնաժողովի պահպանման եւ կարողությունների զարգացման, հանձնաժողովի անդամների եւ աշխատողների նյութական խրախուսման եւ զարգացման, հանձնաժողովի անդամների եւ աշխատողների սոցիալական ծրագրերի իրականացման եւ այլ ֆոնդերի, որոնց չափերը (մեծությունը) սահմանում է հանձնաժողովը: Ընդ որում, նյութական խրախուսման եւ զարգացման ֆոնդի, ինչպես նաեւ այլ աղբյուրներից յուրաքանչյուրից պարգեւատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել տվյալ մարմնի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսը:
3. Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձեւավորվում է նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:».
2) 4-րդ եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. Հանձնաժողովի անդամների եւ աշխատողների վարձատրությունը
1. Հանձնաժողովի անդամների եւ աշխատողների վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
28.12.2013
ՀՕ-173