Armenian      
Մաքսային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 12.12.2013

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «դրամական բավարարման» բառերը փոխարինել «վարձատրության» բառով, իսկ Օրենքի 45-րդ հոդվածի 4.1-ին մասի վեցերորդ պարբերության, 45.1-ին հոդվածի «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով:

Հոդված 2. Օրենքի 41.1-ին հոդվածում՝

1) վերնագրի, «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «վարձատրությունը» բառով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Մաքսային ծառայողների վարձատրության, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների եւ չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».

3) 2-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մաքսային մարմնի պահպանման ծախսերում կարող է նախատեսվել նաեւ պարգեւատրման ֆոնդ:»:

Հոդված 3. Օրենքի 41.2-րդ եւ 41.3-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2013
ՀՕ-178