ՕՐԵՆՔԸ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 103.1-ին հոդվածով.
«Հոդված 103.1. Գլխավոր դատախազի հաղորդման ներկայացումը եւ քննարկումը
1. Գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի` մինչեւ ապրիլի 1-ը, Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Հայաստանի Հանրապետության դատախազության նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նախագահը հաղորդումը ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն դնում է շրջանառության մեջ եւ մեկամսյա ժամկետում ընդգրկում Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:
3. Հաղորդումը քննարկվում է Ազգային ժողովի նիստում սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով հետեւյալ տարբերությամբ.
1) մինչեւ 1 ժամ տեւողությամբ զեկուցմամբ հանդես է գալիս Գլխավոր դատախազը.
2) հարակից զեկուցումներ չեն լինում.
3) հաղորդման քննարկումն ավարտվում է Գլխավոր դատախազի եզրափակիչ ելույթով ` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
21.03.2014
ՀՕ-3