Armenian      
Առեւտրի եւ ծառայությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.05.2014

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված, փաթեթավորված կամ ցանկացած այլ ձեւով տարայավորված՝ սույն հոդվածով ներկայացված աղյուսակում ներառված ապրանքների վրա օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե օրենքով սահմանված՝ համապատասխան ծածկագրով ապրանքային դիրքում ընդգրկվող ապրանքներն արտադրողի կամ այլ փաթեթավորողի կողմից փաթեթավորված (չափածրարված), շշալցված կամ այլ կերպ տարայավորված են նույն փաթեթավորմամբ ու ապրանքային տեսքով, առանց քաշը (ծավալը) փոփոխելու, մանրածախ առեւտրի ոլորտում իրացման համար:».

2) աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով.
 
«0401
կաթ եւ սերուցք՝ ոչ խտացված եւ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման
կաթնեղեն
0402
կաթ եւ սերուցք՝ խտացված կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ
կաթնեղեն
0403
թան, մակարդված կաթ եւ սերուցք, յոգուրտ, կեֆիր եւ այլ ֆերմենտացված կամ խմորված կաթ եւ սերուցք՝ խտացված կամ ոչ խտացված, շաքարի հավելմամբ կամ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման, համաբուրային հավելումներով կամ առանց դրանց, մրգերի, ընկույզների կամ կակաոյի հավելմամբ կամ առանց դրանց
կաթնեղեն
0901
սուրճ՝ բոված կամ չբոված, կոֆեինով կամ առանց կոֆեինի, սուրճի կեղեւ եւ սուրճի հատիկների թաղանթ (պատյան), սուրճի փոխարինիչներ՝ ցանկացած համամասնությամբ սուրճ պարունակող
սուրճ
0902
թեյ՝ համաբուրային հավելումներով կամ առանց դրանց
թեյ
0903 00 000
մատե կամ պարագվայական թեյ
թեյ
1507
սոյայի ձեթ եւ դրա ֆրակցիաներ՝ ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության
ձեթ
1508
գետնանուշի ձեթ եւ դրա ֆրակցիաներ՝ ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության
ձեթ
1509
ձիթապտղի ձեթ եւ դրա խառնուրդամասեր՝ չզտված կամ զտված, բայց առանց քիմիական բաղադրության փոփոխության
ձեթ
1512 11 910
արեւածաղկի ձեթ
ձեթ
1512 19 900
արեւածաղկի ձեթ
ձեթ
1515 21 900
եգիպտացորենի ձեթ եւ դրա ֆրակցիաներ
ձեթ
1515 29 900
եգիպտացորենի ձեթ եւ դրա ֆրակցիաներ
ձեթ
1602
պատրաստի կամ պահածոյացված մթերքներ մսից, մսի ենթամթերքներից կամ արյունից
մսեղեն
1604
պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափազգիների խավիար եւ դրա փոխարինիչներ՝ պատրաստված ձկնկիթի հատիկներից
ձկնեղեն
1605
պատրաստի կամ պահածոյացված խեցգետնակերպեր, կակղամորթեր եւ ջրային այլ անողնաշարավորներ
ձկնեղեն
2001
բանջարեղեն, մրգեր, ընկույզներ եւ բույսերի այլ ուտելի մասեր՝ պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացախաթթվի հավելմամբ
պահածո
2002
լոլիկներ (պոմիդոր)՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի
պահածո
2003
սնկեր եւ գետնասնկեր՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման
պահածո՝
2004
այլ բանջարեղեն՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, սառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքներից
պահածո
2005
այլ բանջարեղեն՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, չսառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքներից
պահածո
2006
բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, պտուղների կեղեւ եւ բույսերի այլ մասեր՝ շաքարի միջոցով պահածոյացված (շաքարի օշարակով ներծծված, շաքարահյութով պատված, շաքարահյութով եփված, շաքարված)
պահածո
2007
ջեմեր, մրգային ժելե, մարմելադներ, մրգային կամ ընկույզի պյուրե, մրգային կամ ընկույզի մածուկ՝ ստացված ջերմային մշակումից, այդ թվում՝ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ
պահածո
2008
մրգեր, ընկույզներ եւ բույսերի ուտելի այլ մասեր՝ պատրաստված կամ պահածոյացված այլ եղանակով՝ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր կամ սպիրտ պարունակող կամ չպարունակող՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված
պահածո
2101 20
թեյի (պարագվայական թեյի) կամ մատեի հավելումներ եւ խտանյութեր, դրանց կամ թեյի (պարագվայական թեյի), մատեի հիման վրա պատրաստված պատրաստի արտադրանք
թեյ
2105 00
պաղպաղակ եւ սննդային սառույցի այլ տեսակներ՝ կակաո պարունակող կամ չպարունակող
պաղպաղակ
2209 00
քացախ եւ դրա փոխարինիչներ՝ ստացված քացախաթթվից
քացախ
3304
կոսմետիկ միջոցներ կամ դիմահարդարման եւ մաշկի խնամքի այլ միջոցներ (բացառությամբ դեղամիջոցների), ներառյալ՝ արեւայրուքի դեմ կամ արեւայրուքի համար միջոցներ, ձեռքերի կամ ոտքերի մատնահարդարման միջոցներ
կոսմետիկա
3305
մազերի խնամքի միջոցներ
կոսմետիկա
3401
օճառ, մակերեւութային ակտիվ օրգանական նյութեր եւ միջոցներ, որպես օճառ կիրառվող (կտորների, քառակողիկների կամ կաղապարվածքների ձեւով)՝ օճառ պարունակող կամ չպարունակող, մակերեւութային ակտիվ օրգանական նյութեր եւ մաշկը լվանալու համար միջոցներ՝ հեղուկների կամ քսուքների տեսքով՝ կշռաբաշխված մանրածախ առեւտրի համար՝ օճառ պարունակող կամ չպարունակող, թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք (ֆետր) եւ չհյուսված նյութեր՝ ներծծված կամ պատված օճառով կամ լվացող միջոցով
օճառ
3402
մակերեւութային ակտիվ օրգանական նյութեր (բացի օճառից), մակերեւութային ակտիվ նյութեր, լվացող միջոցներ (ներառյալ՝ օժանդակ լվացող միջոցները) եւ մաքրող միջոցներ՝ օճառ պարունակող կամ չպարունակող (բացի 3401 ապրանքային դիրքի միջոցներից)
օճառ»:

Հոդված 2. Օրենքի 9.3-րդ հոդվածում՝

1) 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Դրոշմապիտակները տրամադրվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածով սահմանված կարգով՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ դրոշմապիտակի ձեռք բերման հայտի (այuուհետ՝ հայտ) հիման վրա: Դրոշմապիտակները տրամադրվում են դրանց ձեռք բերման համար հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա լիազորած ֆիզիկական անձին, եթե դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից դրոշմապիտակների պահանջվող քանակության համար կատարվել է վճարում: Ընդ որում, հայտով պահանջվող դրոշմապիտակների քանակության համար վճարման ենթակա գումարը կարող է պակասեցվել դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար ավելի վճարված եւ հայտի ներկայացման օրվա դրությամբ չհաշվանցված եւ (կամ) չվերադարձված գումարների չափով:

4. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող եւ (կամ) ներմուծող՝

1) կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքերի) մինչեւ ապրանքների իրացումը (իսկ ցանկության դեպքում՝ մինչեւ ապրանքների արտադրությունը կամ ներմուծումը) էլեկտրոնային եղանակով կատարում են գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մինչեւ ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով ճշգրտումներ են կատարում այդ գրանցումներում.

2) օրենքով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը կարող են մինչեւ ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցումներ չկատարել, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմապիտակների սերիաների ու հերթական համարների) նշում են դրոշմապիտակների ձեռք բերման հայտում: Սույն կետում նշված հարկ վճարողները անհրաժեշտության դեպքում կարող են, մինչեւ ապրանքների իրացումը, էլեկտրոնային եղանակով գրանցումներ կատարելու միջոցով ճշգրտել նախկինում իրենց կողմից ներկայացված՝ դրոշմապիտակների ձեռք բերման հայտում նշված տվյալները:

Սույն մասի կիրառության իմաստով՝

ա. մինչեւ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը եւ (կամ) գրանցման ենթակա բոլոր տվյալներով դրոշմապիտակների ձեռք բերման հայտի ներկայացումը չեն դիտվում որպես էլեկտրոնային գրանցումներում կամ դրոշմապիտակների ձեռք բերման հայտում նշված ապրանքների իրացում,

բ. մինչեւ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցվում են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը), քանակությունը եւ համապատասխան դրոշմապիտակների սերիաներն ու հերթական համարները (այդ թվում՝ միջակայքերով):».

2) 5-րդ մասում «Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված փաստաթղթերը ներկայացնելու» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ դրոշմապիտակների տրամադրման պայմանները բավարարված լինելու» բառերով, իսկ «5» թիվը՝ «3» թվով.

3) 7-րդ մասում «եւ հաշվետվության ձեւերը» բառերը փոխարինել «ձեւը» բառով:

Հոդված 3. Օրենքի 9.4-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված, ամբողջական եւ դրոշմավորման ենթակա ապրանքի տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) համապատասխանող դրոշմապիտակ:»:

Հոդված 4. Օրենքի 9.5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Դրոշմապիտակների նմուշները (այդ թվում՝ ձեւը, գույնը) եւ տեխնիկական պահանջները սահմանում է հարկային եւ մաքսային վերադաս մարմինը: Ներմուծվող եւ տեղական արտադրության ապրանքների դրոշմապիտակները պետք է տարբերվեն գույներով եւ համապատասխանաբար «ներմուծված» կամ «տեղական» մակագրություններով:

Դրոշմապիտակի վրա պետք է անզեն աչքով տեսանելի նշված լինեն (կամ դրոշմապիտակը պետք է հնարավորություն ընձեռի Apple iOS 6, Android 4, Windows Phone 8, ինչպես նաեւ համարժեք կամ առավել բարձր օպերացիոն համակարգերից որեւէ մեկով աշխատող համընդհանուր օգտագործման էլեկտրոնային շարժական սարքի (բջջային հեռախոս, պլանշետ եւ այլն) միջոցով տեսանելի դարձնել) ապրանքն արտադրողի կամ ներմուծողի անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, ապրանքի տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), ապրանքի տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը, բացառությամբ սույն օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401 եւ 3402 ծածկագրերին դասվող այն ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակների, որոնց համար հնարավոր չէ սահմանել համապատասխան չափման միավոր):»:

Հոդված 5. Օրենքի 9.6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Օգտագործված» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում իրացված ապրանքների դրոշմավորման համար օգտագործված» բառերով, եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարներից ավելի վճարված գումարները դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցվում են հարկ վճարողի առկա եւ (կամ) հետագա հարկային պարտավորությունների դիմաց, իսկ դրանց բացակայության դեպքում՝ վերադարձվում: Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարներից ավելի վճարված գումարները կարող են հաշվանցվել նաեւ նոր ձեռք բերվող դրոշմապիտակների համար վճարման ենթակա գումարի դիմաց:».

2) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Պիտանելիության ժամկետը լրացած, սահմանված կարգով դուրս գրված ապրանքների վրա փակցված դրոշմապիտակների համար վճարված գումարով նախկինում նվազեցված հարկային պարտավորությունների գումարի չափով արտադրողի կամ ներմուծողի մոտ այդ ապրանքների դուրս գրման օրվա դրությամբ առաջանում է դրոշմապիտակների գծով պարտավորություն: Սույն մասին համապատասխան առաջացող՝ դրոշմապիտակների գծով չմարված պարտավորության գումարի նկատմամբ հաշվարկվում են օրական տույժեր՝ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով եւ չափով: Սույն մասով սահմանված՝ դրոշմապիտակների գծով պարտավորությունների հաշվարկման եւ մարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

3) 7-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հարկային կամ մաքuային մարմինը դրոշմապիտակներ վերադարձնելու մաuին դիմումը uտանալուց հետո՝ տասը աշխատանքային oրվա ընթացքում, uտուգում է վնասված դրոշմապիտակների համապատաuխանությունը uույն հոդվածի 8-րդ մաuով uահմանված պահանջներին եւ ընդունում է որոշում oրենքի պահանջներին դրանց համապատաuխանության մաuին: Չօգտագործված դրոշմապիտակները հետ են ընդունվում առանց սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու: Չօգտագործված դրոշմապիտակների համար վճարված գումարը հաշվանցվում է հարկ վճարողի հարկային եւ պարտադիր վճարների գծով պարտավորությունների դիմաց, իսկ դրանց բացակայության դեպքում վերադարձվում է հարկ վճարողին: Վնաuված եւ հետ ընդունված կամ հետ չընդունված դրոշմապիտակների համար վճարված գումարը վերադարձման ենթակա չէ:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:

1. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00, 3304, 3305, 3401, 3402 ապրանքային խմբերին դասվող ապրանքների) արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

2. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00, 3304, 3305, 3401, 3402 ապրանքային խմբերին դասվող ապրանքների) իրացնող անձանց կողմից մինչեւ 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

3. ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401, 3402 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

4. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա՝ ԱՏԳ ԱԱ 3304, 3305, 3401, 3402 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչեւ 2015 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

5. ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչեւ 2015 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:

6. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա՝ ԱՏԳ ԱԱ 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2209 00 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչեւ 2015 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ապրանքների իրացումը թույլատրվում է մինչեւ 2016 թվականի մարտի 31-ը ներառյալ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

05.06.2014
ՀՕ-20